ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Քանի որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիևի ագրեսիան»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա հորդորել է իր ընկերներին ու կողմնակիցներին դիմել ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված փոփոխություններին:
Նշենք, որ 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի այս փոփոխություններում նշվում է. «ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից:
Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է հուլիսի 20-ին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am
Read more: https://armeniasputnik.am/world/20200715/23734797/AMN-senaty-mtadir-e-argelapakel-pashtpanakan-sparazinutyunneri-matakararumy-Adrbejanin.html