Լրահոս

05.04.2011 16:13


ՄԱԿ և Ֆրանսիայի ուժերը պատրաստվում են գրոհել Կոտ դ’Իվուարի ինքնակոչ նախագահի պալատը

ՄԱԿ և Ֆրանսիայի ուժերը պատրաստվում են գրոհել Կոտ դ’Իվուարի ինքնակոչ նախագահի պալատը

«Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ Միացյալ ազգերի կազմակերպության ու Ֆրանսիայի զինված ստորաբաժանումները պատրաստվում են գրոհել Կոտ դ’Իվուարի ամենամեծ քաղաք Աբիջանում գտնվող Լորան Գբագբոյի նախագահական պալատը, ով զինված դիմակայություն է ցուցաբերում՝ չցանկանալով իշխանությունը զիջել 2010թ–ին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալասան Ուատարային։

Աբիջանում արդեն մի քանի օր է շարունակվում են կատաղի մարտեր ընթանալ Լորան Գբագբոյի ու Ուատարայի ուժերի միջև։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, թե ՄԱԿ առաքելությունը Կոտ դ’Իվուարում ռազմական գործողություն է իրականացնում, որպեսզի կանխի Աբիջանում քաղաքացիական բնակչության դեմ ծանր սպառազինության օդտագործումը։

Այս խորագրի վերջին նյութերը