Աշխարհ

14.07.2020 17:47


Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբևէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան

Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբևէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան

Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբևէ մտահոգիչ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Պետք է կրկնել, որ ռազմական ճանապարհով ոչ մի լուծում հնարավոր չէ։ Ֆրանսիան և Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել և իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը։ Կարող ենք վկայել անցած ուղով։

Ի դեպ, Երևանյան իմ գրասենյակում ունեմ գեներալ դը Գոլի և կանցլեր Ադենաուերի լուսանկարը։ Անշուշտ, խաղաղություն հաստատելու համար հարկավոր են երկուսը, և այդ ճանապարհը պահանջում է խիզախություն և պարտավորեցնում ողջ հասարակությանը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը