Լրահոս

05.04.2011 15:32


ՀԱԿ համակարգողը՝ Ստեփան Սաֆարյանին.«Ես համաձայն եմ՝ մենք բոլորս կրում ենք քաղաքական պատասխանատվություն մեր բոլոր գործողությունների համար»

ՀԱԿ համակարգողը՝ Ստեփան Սաֆարյանին.«Ես համաձայն եմ՝ մենք բոլորս կրում ենք քաղաքական պատասխանատվություն մեր բոլոր գործողությունների համար»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկումներից մեկում թողած այն մեկնաբանությունը, թե ինքը 2008թ մարտի 1–ին ժամաը 10։30 հանդիպելով Լևոն Տեր–Պետրոսյանին և հարցնելով, թե Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին ի՞նչ փոխանցվի առաջնորդի կողմից որպես ուղերձ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է, թե «ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ, դա իմ ժողովուրդը չէ»՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ասել է, որ փաստերը ցունց են տալիս, որ այդ ամենը սուտ է և իմաստ չի տեսնում սուտ լուրերի վերաբերյալ քննարկումներ անելու մեջ։

Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի նույն հայտարարոււթյան մեջ հնչեցրած Ստեփան Սաֆարյանի այն միտքը, թե չի կարող ասել, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը քրեական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար, բայց իր կարծիքով քաղաքական պատասխանատվություն կրում է՝ Լևոն Զուրաբյանն ասել է.

Ես համաձայն եմ՝ մենք բոլորս կրում ենք քաղաքական պատասխանատվություն մեր բոլոր գործողությունների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը