Աշխարհ

14.07.2020 15:08


Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։

Ստորգետնյա ցնցումն արձանագրվել է հուլիսի 14-ին, ժամը 11։33-ին, էպիկետրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ շուրջ 21կմ խորության վրա։

Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը