Աշխարհ

14.07.2020 14:39


Կրեմլում մտահոգված են փոխհրաձգություններով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Պեսկով

Կրեմլում մտահոգված են փոխհրաձգություններով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Պեսկով

Կրեմլը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրձգություններով՝ կողմերին զսպվածության և հրադադարի կոչ անելով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակներում պարտավորություններին հետևելու կոչ ենք անում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում իրավիճակն այդ երկրների սահմանին։

«Ռուսաստան, մենք արդեն հայտարարել ենք այդ մասին տարբեր մակարդակներում, պատրաստ է գործադրել իր միջնորդական ջանքերը կարգավորման համար՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ: Դուք գիտեք, որ ինտենսիվ հեռախոսային շփումներ են եղել արտաքին գործերի նախարար (Սերգեյ) Լավրովի և նրա գործընկերների միջև Բաքվից և Երևանից: Ուստի մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»,-հավելել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը