Լրահոս

05.04.2011 15:11


Ի՞նչ է հասկանում ՀԱԿ–ը ընտրությունների տակ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը անդրադարձել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հորդորին, այն է՝ հանել «Լևոն նախագահ» կարգախոսը։ Այս առիթով նա նշել է, որ ինքը չի կիսում այդ տեսակետը, որովհետև կարգախոսները ոչ թե վերևից են ներկայացվում ժողովրդին, այլ ժողովուրդն ինքն է առաջարկում այդ կարգախոսները։

Ինչ վերաբերում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Տիգրան Խզմալյանի հայտարարությանը, ըստ որի՝ ժողովուրդը ոչ թե ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխության գնա, այլ՝ հակառակը, և ընտրությունների կոչ անող քաղաքական ուժերը կամ միամիտ են, կամ էլ մեղսակից այն հանցանքին, որը կկատարվի հայ ժողովրդի դեմ՝ ասել է, որ ընտրության տակ իրենք հասկանում են ոչ թե այսօրվա վարչախմբի սցենարով գծված ընտրություն՝ ընտրակեղծիքներ, սափրագլուխներ, այլ, երբ հասարակությունը այնքան է ակտիվանում, որ իր ակտիվացմամբ պարտադրում է կամ նախագահի հրաժարականը, կամ լուծարվում է Ազգային Ժողովը, և դրության տերը դառնում է հասարակությունը ու նրան ուղղորդող ընդդիմությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը