Կողմ է կանաչ տարածքներին, բայց թույլատրել է շինարարություն գազոնի վրա
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ:Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:
«Երեւանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են:
Սակայն, լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի եւ փոստի շենքի միջեւ եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք:
2011 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11.30-12.00 անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սեւահողի առկայությունը:
Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւալ տեղեկությունները.
Վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը,
Քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները,
Ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը,
Դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք:
Ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջեւ եղած այս տարբերությունը»։
Կողմ է կանաչ տարածքներին, բայց թույլատրել է շինարարություն գազոնի վրա
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ: Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը: