Լրահոս

05.04.2011 15:04


Լուծարված իրավաբանական անձանց թիվը նորից ավելացել է

Լուծարված իրավաբանական անձանց թիվը նորից ավելացել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ լուծարված իրավաբանական անձանց (այդ թվում’ ձեռնարկությունները և առանձնացվածստորաբաժանումները) և անհատ ձեռնարկատերերի թիվը նորից ավելացել է։

Մասնավորապես՝  01.03.2011թ. դրությամբ այն կազմել է 12 417՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝  11 850-ի համեմատ։

Իսկ անհատ ձեռնարկատերերի թիվը 01.03.2011թ. դրությամբ կազմել է 72 891։ 2010թ. նույն ժամանակահատվածում այս թիվը 70 721 է եղել։

01.03.2011թ.  դրությամբ տվյալները  01.03.2010թ.   դրությամբ տվյալների նկատմամբ տոկոսոային արտահայտմամբ կազմել են՝ իրավաբանական անձինք  (այդ թվում` ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) 107.78%, անհատ ձեռնարկատեր՝ 103.07%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը