Լրահոս

05.04.2011 14:47


Պ. Մակեյան. «Մանրամասները կարող է փոխանցել Լևոն Տեր–Պետրոսյանը»

Այսօր հրավիրված ասուլիսին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքերին, թե մարտի 1–ին Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ  հավաքված բազմությունը իր ժողովուրդը չէ, ասել է,  որ փետրվարի 25–ից ինքը կալանավորված է եղել, սակայն տեղեկացված է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձել է դուրս գալ իր տնից, և բանակցություններ են ընթացել Սարկիսովի հետ։ Սկզբից նրան թույլ են տվել դուրս գալ տնից, սակայն հետո արգելել են՝ չնայած նա պատրաստակամություն է հայտնել դուրս գալու առանց թիկնազորի։

–Ես ունեմ այսպիսի ինֆորմացիա, մնացած մանրամասները կարող է փոխանցել Լևոն Տեր–Պետրոսյանը,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը