Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը Ադրբեջանի իշխանության հերթական սադրանքն է՝ իր երկրի ներսում առկա խնդիրներից սեփական հասարակությանը շեղելու համար։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
Ըստ Գագիկ Համբարյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տանում է նրան, որ փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։
Դիտարկմանը՝ կարող ե՞նք ասել, որ բոլորս քաղում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի խաղաղասիրական կոչերի պտուղները, հաղորդման մյուս հյուրը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է․ «Մենք գուցե մի քանի օրից կիմանանք, որ սահմանային լարվածությունը պատահական պրովոկացիա էր։ Մարդկանց որոշ կատեգորիայի համար լավ բան չեղավ՝ մեր ԶՈՒ-ն լուրջ հակահարված տվեց թշնամուն և այն խումբը, որը քարոզում է խաղաղասիրություն, հույսերի արդարացում չունեցավ»։
Հարցին՝ նույն այդ մարդիկ իրենց սլաքներն ուղղեցին ՀԱՊԿ-ի կողմը՝ նշելով՝ ինչու ադրբեջանական սադրանքին չի արձագանքում ռազմավարական մեր դաշնակից կառույցը, Տիգրան Քոչարյանը պատասխանել է․ «Սորոսական մի կատեգորիա ընկավ ՀԱՊԿ-ի «ջանը»։ ՀԱՊԿ-ը որպեսզի արձագանքի, մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, որպեսզի զորք ուղարկեն ու մեզ օգնեն»։
Մեդիափորձագետի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի դեմ նման հայտարարություն անողները ռուսաֆոբներն են, որոնց նպատակն է Հայաստանից ռուսական բազայի հանումը, որպեսզի ՀՀ-ն դառնա թուրքական վիլաեթ։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանում ներքաղաքական խժդժություններն առիթ եղան, որպեսզի Ադրբեջանն անցնի նման գործողությունների, Տիգրան Քոչարյանը պատասխանել է․ «Բնականաբար, յուրաքանչյուր երկիրը հետևում է իր թշնամի երկրի ներսում առկա խնդիրներին։ Սակայն ես չեմ կարծում, որ կարող են ընթանալ լայնածավալ ռազմական գործողությունների, քանի որ ամբողջ աշխարհում առկա է«քովիդային համերաշխություն»»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով էլ, եթե անհրաժեշտություն լինի դիվանագիտական շփումները կշարունակվեն Ադրբեջանի հետ․ «Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն, որքան Դուք պատկերացնում եք, դրա համար էլ այս ռազմական գործողություններով դժվար թե դադարեցվեն դիվանագիտական շփումները»։
Տիգրան Քոչարյանն էլ հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստին հարցը՝ ուղղված ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին․ «Վարչապետն ասում է, իսկ կարող է՞ մոլորվել էին այդ ադրբեջանցիները, իսկ կարող է այսպես, այնպես, այսինքն նա առիթ է փնտրում, որպեսզի Դավիթ Տոնոյանին կամ էլ հրամանատարական կազմից որևէ մեկին աշխատանքից հեռացնի կամ նկատողություն տա»։
Գագիկ Համբարյանն էլ նշում է, եթե անգամ մոլորվել են, ապա լավ է արել մեր կողմը, որ կրակ է բաց թողել, որպեսզի մյուս անգամ չհամարձակվեն մոլորվել։
Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը Ադրբեջանի իշխանության հերթական սադրանքն է՝ իր երկրի ներսում առկա խնդիրներից սեփական հասարակությանը շեղելու համար։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
Ըստ Գագիկ Համբարյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տանում է նրան, որ փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։
Դիտարկմանը՝ կարող ե՞նք ասել, որ բոլորս քաղում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի խաղաղասիրական կոչերի պտուղները, հաղորդման մյուս հյուրը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է․ «Մենք գուցե մի քանի օրից կիմանանք, որ սահմանային լարվածությունը պատահական պրովոկացիա էր։ Մարդկանց որոշ կատեգորիայի համար լավ բան չեղավ՝ մեր ԶՈՒ-ն լուրջ հակահարված տվեց թշնամուն և այն խումբը, որը քարոզում է խաղաղասիրություն, հույսերի արդարացում չունեցավ»։
Հարցին՝ նույն այդ մարդիկ իրենց սլաքներն ուղղեցին ՀԱՊԿ-ի կողմը՝ նշելով՝ ինչու ադրբեջանական սադրանքին չի արձագանքում ռազմավարական մեր դաշնակից կառույցը, Տիգրան Քոչարյանը պատասխանել է․ «Սորոսական մի կատեգորիա ընկավ ՀԱՊԿ-ի «ջանը»։ ՀԱՊԿ-ը որպեսզի արձագանքի, մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, որպեսզի զորք ուղարկեն ու մեզ օգնեն»։
Մեդիափորձագետի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի դեմ նման հայտարարություն անողները ռուսաֆոբներն են, որոնց նպատակն է Հայաստանից ռուսական բազայի հանումը, որպեսզի ՀՀ-ն դառնա թուրքական վիլաեթ։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանում ներքաղաքական խժդժություններն առիթ եղան, որպեսզի Ադրբեջանն անցնի նման գործողությունների, Տիգրան Քոչարյանը պատասխանել է․ «Բնականաբար, յուրաքանչյուր երկիրը հետևում է իր թշնամի երկրի ներսում առկա խնդիրներին։ Սակայն ես չեմ կարծում, որ կարող են ընթանալ լայնածավալ ռազմական գործողությունների, քանի որ ամբողջ աշխարհում առկա է «քովիդային համերաշխություն»»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով էլ, եթե անհրաժեշտություն լինի դիվանագիտական շփումները կշարունակվեն Ադրբեջանի հետ․ «Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն, որքան Դուք պատկերացնում եք, դրա համար էլ այս ռազմական գործողություններով դժվար թե դադարեցվեն դիվանագիտական շփումները»։
Տիգրան Քոչարյանն էլ հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստին հարցը՝ ուղղված ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին․ «Վարչապետն ասում է, իսկ կարող է՞ մոլորվել էին այդ ադրբեջանցիները, իսկ կարող է այսպես, այնպես, այսինքն նա առիթ է փնտրում, որպեսզի Դավիթ Տոնոյանին կամ էլ հրամանատարական կազմից որևէ մեկին աշխատանքից հեռացնի կամ նկատողություն տա»։
Գագիկ Համբարյանն էլ նշում է, եթե անգամ մոլորվել են, ապա լավ է արել մեր կողմը, որ կրակ է բաց թողել, որպեսզի մյուս անգամ չհամարձակվեն մոլորվել։
Աղբյուրը՝ tert.am