Պետրոս Մակեյանի կարծիքով՝ իշխանություններին վերջնագիր չի ներկայացվել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն, անդրադառնալով Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ եթե, իշխանություննրը մինչև ապրիլի 8–ը չկատարեն ՀԱԿ–ի երեք պահանջները՝ բոլոր քաղբանտարկյալների ազատում, Ազատության հրապարակը տրամադրել հանրահավաքների համար ու մարտի 1–ի դեպքերի բացահայտում, ապա նրանք իշխանությունների հետ կխոսեն այլ եղանակներով՝ նշել է, որ ինքը մասնկացել է ՀԱԿ վերջին քաղաքական խորհրդի նիստին, ու նման տպավորություն չի ձևավորվել, որ իշխանությունների առաջ վերջնագիր է դրվել։
–Հանրահավաքում հստակ ասվել է՝ այս փուլում նշված երեք կետերի բավարարման դեպքում, հետագայում հնարավոր է իշխանությունների հետ բանակցությունների գնալ,–ասել է բանախոսը։
Նա կոնկրետ չի նշել, թե «այս փուլը» երբ կավարտվի՝ ապրիլի 8–ին, թե ավելի ուշ։
–ՀԱԿ–ը իր գործընթացներում փուլերի սահմանագիծը պետք է նկատի ունենա 2012թ–ի խորհրդարանական ընտրությունները և իր գործողությունները պետք է ավարտի մինչ այդ փուլը՝ չհասցնելով 2012թ–ին։ Իրավիճակը պետք է փոխվի մինչև 2012թ–ը,–ավելացրել է Պ. Մակեյանը։
Այն հարցին, թե օրենքով մինչև մայիսը կարող է լինել արտահերթ ընտրություններ՝ նա պատասխանել է.
–Արաբական աշխարհում, ո՞ր օրենքն է գործում։ Ժողովրդի պարտադրած կամքն է գործում։
Նա նաև չի բացառում, որ, եթե ՀԱԿ–ի նման ուժ գոյություն չունենար, մեզ մոտ արաբական աշխարհի պրոցեսը ավելի շուտ սկսված ու ավարտված լիներ։

7or.am