Լրահոս

05.04.2011 13:10


Ուկրաինացի բուժքույրը բացահայտել է Քադաֆիի անձնական կյանքի մանրամասները

Ուկրաինայում «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցի ժամանակ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի մոտ աշխատած բուժքույր Օքսանա Բիլինսկայան մի քանի  մանարամսն է հաղորդել բռնապետի և նրա շրջապատի կյանքի մասին։

Անդրադառանալով «հայրիկի» (շրջապատում Քադֆիին այդպես են անվանել) առողջությանը՝ բուժքույրն ասել է, թե բռնապետը ոչ մի  առողջական խնդիր չունի։

–Նա հետևում է առողջությանը, վիտամիններ է խմում, տարին մեկ ընդհանուր բուժզննություն է անցնում, կարդիոգրամմա է անում, ռենտգեն զննում է անցնում։ Իսկ  ճնշումը՝ Աստված տա, որ  բոլորն այնպիսի կայուն ճնշում ունենան, ինչպես, որ Քադաֆիինն է,–հայտարարել է Բիլինսկայան։

Նա նաև հայտարարել է, որ տարածվող շշուկների հմաձայն Քադաֆին ոչ թե ապրում  է hատուկ վրանում, այլ ցանկապատով նստվայիրից առանձնացված բանկարաններում։ Վրանը նրա համար  զուտ աշխատասենյակ է։

–Եթե Քադաֆին արտասահման էր  մեկնում, ապա ուղևորվում էր երեք ինքնաթիռով՝ մեկը բռնակալի համար, երկրորդը  նրա իրերի, այդ թվում և վրանի համար, իսկ երրորդը իր երկու մեքենաների համար, որոնց թվում էր ամերիկյան զրահապատ լիմուզինը,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը