Ընտրվել են Սևանա լճի ափին հանրային լողափերի տարածքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևանե ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղել է Սևանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:
Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սևանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը և 1,54 հեկտար` թերակղզու հատվածում:
Տեղեկացվել է, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:
Ա. Գևորգյանը կարևորել է բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաև սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար:
Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվել է նաև քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը ներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:
Ընտրվել են Սևանա լճի ափին հանրային լողափերի տարածքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևանե ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղել է Սևանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:
Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սևանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը և 1,54 հեկտար` թերակղզու հատվածում: Տեղեկացվել է, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր: Ա. Գևորգյանը կարևորել է բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաև սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար: Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվել է նաև քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը ներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը: