Աշխարհ

13.07.2020 11:31


Թուրքիայում կորոնավարակի շուրջ 213․000 դեպք է հաստատվել

Թուրքիայում կորոնավարակի շուրջ 213․000 դեպք է հաստատվել

Թուրքիայում հուլիսի 12-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 45․232 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.012 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.298 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 194.515 մարդ, իսկ 1.209 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 212․993 և մահվան 5․363 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 975.455-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը