Լրահոս

05.04.2011 11:25


Իշխանությունները պատրաստ են երկխոսության

Իշխանությունները պատրաստ են երկխոսության

Մարտի 17–ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակ ցուցարարների մուտք գործելը իշխանություն–հասարակություն կայացած գործարք է, և ավելացրեց՝ եթե անգամ դա գործարք է, դա քաղաքական գործարք է:

Այս ընթացքում իշխանություններն ընդհանրապես շփումներ ունեցե՞լ են ՀԱԿ–ի և հատկապես Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Մեր այս հարցին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովն ընդգծել է, որ ինքը ՀՀ նախագահի մամուլի խոսնակը չէ և այդ հարցով պետք է դիմել Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին, իսկ որպես կուսակցության մամուլի խոսնակ նա նշել է.

–Կուսակցությունն արդեն 3 տարի է մամուլի ակումբներում, տարբեր կայքերով, տաբեր լրատվամիջոցներով՝ հեռուստաընկերություններով և ռադիոընկերություններով, նորմալ բանավեճի է գնում քաղաքական բոլոր ուժերի հետ։ Եթե դա կարելի է երկխոսություն համարել, համարեք։

Է. Շարմազանովը նաև ավելացրել է, որ իշխանությունները միշտ էլ պատրաստ են եղել երկխոսության, ինչի վառ ապացույցն էլ քաղաքական ուժերի առաջնորդների հետ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները։

–Երկխոսելը չի նշանակում, որ եթե քաղաքական ուժերը երկխոսում են, ուրեմն պետք է բոլորը լինեն նույն ճամբարում կամ որևէ խնդիր չունենան,–նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ այդ երկխոսության օրակակարգը պետք է ձևավորեն քաղաքական բոլոր ուժերը՝ իշխանության գլխավորությամբ.

–Իշխանություններն ապրիլի 9–ից սկսած հասարակության հետ միշտ պատրաստ են եղել երկխոսության, գնացել են երկխոսության այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր կոնկրետ ասելիք ունեն, այլ ոչ թե օդում են խոսում, վերջնագրեր ներկայացնում կամ էլ միայն անհարկի քննադատում են։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Է. Շարմազանովը դրանց համար որևէ հիմք չի տեսնում։

–Համոզված եմ, որ կլինեն հերթական ընտրություններ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը