Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12,3 հազ–ի
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ «Կիոդո» գործակալությունը, հղում անելով Ոստիկանության ազգային վարչությանը, հաղորդել է, որ Ճապոնիայի հյուսիս–արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 12 341 մարդու։
Ավելի վաղ հայտարարվում էր 12 009 զոհերի մասին։
Անհետ կորածների թիվը կազմում է 15 347 մարդ։
Հիշեցնենք՝ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ում վթարների շարք է գրանցվել սառեցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով։