Լրահոս

05.04.2011 10:44


Կոտ դ’Իվուարում ընդդիմադիր ուժերը գրավել են ինքնահռչակ նախագահի նստավայրը

Կոտ դ’Իվուարում ընդդիմադիր ուժերը գրավել են ինքնահռչակ նախագահի նստավայրը

«Ռոյթերս» գործակալությունը տեղեկացնում է, որ միջազգային հանրության կողմից ճանաչված Կոտ դ’Իվուարի նախագահ Ալսան Ուատարայի ուժերը այս գիշեր գրավել են Աբիջան քաղաքում գտնվող իր պաշտոնը զիջել չցանկացող, ինքնահռչակ նախագահ Լորան Գբագբոյի նստավայրը ։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Ուատարայի ներկայացուցիչ Պատրիկ Աչիի խոսքերով՝ հայտնի չէ, թե այն գրավելու ժամանակ Գբագբոն արդյոք եղել է իր նստավայրում։

Աբիջանում արդեն մի քանի օր է շարունակվում են կատաղի մարտեր ընթանալ Լորան Գբագբոյի ու Ուատարայի ուժերի միջև։ Հիշեցնենք, որ վերջինս 2010թ–ի դեկտեմմբերին հաղթել է նախագահական ընտրություններում։

Կոտ դ’Իվուարը հակամարտության մեջ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, երբ Գբաբոն հրաժարվել է իշխանությունը զիջել իր հակառակորդ Ուատարիին, որի օրինականությունը ճանաչել է ՄԱԿ–ը։ Նախօրեին Կոտ դ’Իվուարի օդային տարածությունն ու սահմանները ժամանակավորապես փակվեցին՝ պայմանավորված նախագահական ընտրություններից հետո քաղաքական հուզումների համապատկերին թեժացած իրադրությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը