Լրահոս

05.04.2011 10:31


Կոնստանտին Զատուլինին հանել են ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները, ապրիլի 4–ին ռուսական դումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցությունը որոշում է կայացրել Կոնստանտին Զատուլինին հանել ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Զատուլինին հանձնաժողովից հեռացնելու մասին լուրերը տարածվում էին դեռևս 2010թ նոյեմբերից։

Ընդգծվում էր, որ  Զատուլինը բավական տարօրինակ վարք ունեցող քաղաքական գործիչ է և սերտ կապեր ունի այն ժամանակ արդեն պաշտոնանկ արված Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ։

Այն ժամանակ նաև ասվում էր, որ նրա կոնֆլիկտային բնավորությունը Կրեմլին դուր չի գալիս։

Հիշեցնենք, որ  Զատուլինի պրոհայկական դիրքորոշումանը պաշտոնական Բաքուն միշտ պատասխան էր տալիս։ Նա ԼՂՀ–ում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ այցելել էր  Արցախ, ինչի համար Ադրբեջանը նրան «պերսոնա նոն գրատա» էր  հայտարարել։

Հիշեցնենք նաև, որ 2010թ.–ին Զատուլինը հայտարարել էր, թե իր  մոտակա պաշտոնանկության մասին լուրերը անհիմն են։

Այս խորագրի վերջին նյութերը