Լրահոս

05.04.2011 10:17


ԱՄՆ ինքնաթիռները ապրիլի 4–ին հարվածներ են հասցրել Քադաֆիի զորքերի դիրքերի ուղղությամբ

ԱՄՆ ինքնաթիռները ապրիլի 4–ին հարվածներ են հասցրել Քադաֆիի զորքերի դիրքերի ուղղությամբ

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները ապրիլի 4–ին հարվածներ են հասցրել Մուամար Քադաֆիի բանակի ուղղությամբ Սիրտ ու Մարսա–Բրեգա քաղաքներում։ Օդային հարձակմանը մասնակցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ծովային հետևակի կորպուսը։

Հայտնի է, որ Մարսա–Բրեգան ռմբակոծել են ամերիկյան ռազմաօդային ուժերի A-10 Thunderbolt ինքնաթիռները, իսկ Սիրտ քաղաքը՝ ծովային հետևակին պատկանող AV-8B Harrier կործանիչ–ռմբակոծիչները։ Ինչպես փոխանցում է «Associated Press»–ը՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության աղբյուրը։

Թե քանի օդային հարված է հասցվել ու թե ինչ օբյեկտներ են տուժել, զրուցակիցը չի պարզաբանել։ Սակայն նա հավելել է, որ, իր տվյալներով` Մարսա–Բրեգայում մարտերը դեռ շարունակվում են, առայժմ այն գտնվում է Լիբիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը