Սարգիս Հացպանյան. «Մինչ օրս «ամեն գնով» բանտում պահելու վրեժխնդիր կեցվածքն առավել քան խոսուն է»
2011թ. ապրիլի 1-ին Հայաստանի ԶԼՄ-ներին ՀՀ ԱՆ ՔՎԿ պետի մամլո ծառայության կողմից իմ անձին վերաբերող ոչ ճիշտ տեղեկություններով լի մի հաղորդագրություն էր տարածվել, ինչի առթիվ հայտնում եմ հետեւյալը.
ՀՀ իշխանությունների կողմից պատանդ պահվող անձիս բանտում «կալենդարնի» գտնվելու մասին որոշումն ի սկզբանե «Բաղրամյան 26» հասցեում է տրվել, ինչի առթիվ տեղեկությունը կալանքիս ընթացքում ճանաչած ՔԿՀ 5 պետերի միջոցով եմ ստացել:
Ասածիս լավագույն ապացույցը կարելի է համարել հենց այն, որ ոչ մի տույժ չունենալու պարագայում` ինձ «պայմանական վաղաժամկետ ազատման» վարչական հանձնաժողովի նիստերին ներկայացնելով հանդերձ` անընդհատ մերժել են: Ավելին` նույնիսկ 7 տարվա պատժաչափով դատապարտվածներից իմ բախտակից-ընկերներին ազատ արձակած այս ապօրինի համակարգի` միայն 3,5 տարվան դատապարտվածիս` մինչ օրս «ամեն գնով» բանտում պահելու վրեժխնդիր կեցվածքն առավել քան խոսուն է եւ ենթակա չէ որեւէ մեկնաբանման:
Իսկ թե ինչու միայն ինձ` «ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցիս» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չեն ազատել, համաներումն իմ նկատմամբ ապօրինաբար չկիրառելով, երեւի թե բացի Արսեն Բաբայանից, որը զբաղեցնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի մամլո ծառայության պետի պաշտոնը, ողջ հայ ազգը գիտի:
Ես հասկանում եմ, որ ապրիլի 1-ը սուտ ասելու օր է եւ այդ իսկ պատճառով էլ հենց այդ օրը իմ մասին տարածված ՀՀ ԱՆ ՔԿՎ տվյալ հաղորդագրությանը հումորով եմ վերաբերվում:
Սակայն, անդրադառնալով մի այլ աղաղակող երեւույթի, որը վերաբերվում է իմ` 2011թ. մարտի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետին ներկայացրած «ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեսակցություն ունենալու» օրինական պահանջիս` նույն Արսեն Բաբայանի կողմից մերժման արժանացվելու փաստին, ստիպված եմ նրան բացասական բնութագրել, քանի որ իբրեւ արեւմտյան արժեքներով դաստիարակված մարդ` ես չեմ կարող պատկերացնել պետական պաշտոն զբաղեցնողի կողմից անտարբեր անցնելու իրավիճակ եւ հորդորում եմ նրան` կարգավորել իր վարքը, փորձելով օրենքի շրջանակներից դուրս չգալ, որպեսզի օր առաջ Եվրոպա հասնել կարողանանք:

Հարգանքներով` Սարգիս Հացպանյան
«Վարդաշեն» ՔԿՀ