Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թվականի մարտի 22-ին հրավիրել է մամլո ասուլիս, որտեղ քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին անվանել է «մարդասպան»: Բացի այդ, նա դատարանին ըստ էության խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակական կարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայն Սահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե հասարակական կարծիքով:
Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով, անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջև, չի հարգել Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսևորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալ դիտորդների համար ձևավորել է Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում:
Նշված հայտարարության կապակցությամբ հանդես են եկել նույն մարզի թվով 23 փաստաբանները, հայտնելով այն դիրքորոշումը, որ դատախազը կոպիտ կերպով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կողմից վավերացված` միջազգային փաստաթղթերով ամրագրված անմեղության կանխավարկածի հայտնի սկզբունքը, ինչպես նաև իր հրապարակային ելույթով ճնշում է գործադրել դատարանի վրա:
Հարկ ենք համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հիշեցնել, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես` չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:
Նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն նախատեսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնելու պահանջը, իսկ “Դատախազության մասին” ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է` իր լիազորություններն իրականացնելիս Օրենքը կոպիտ խախտելը, իսկ սույն դեպքում առավել քան ակնառու է Օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտման դեպքը,
կարևորելով մասնագիտական պարտականությունները կատարելիս զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը`
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը.
- անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում.
- կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարանների կողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում օգտվել դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից և ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից.
- հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից.
- անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը.
- ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
ՀՀ Դատավորների միության հայտարարությունը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թվականի մարտի 22-ին հրավիրել է մամլո ասուլիս, որտեղ քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին անվանել է «մարդասպան»: Բացի այդ, նա դատարանին ըստ էության խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակական կարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայն Սահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե հասարակական կարծիքով:
Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով, անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջև, չի հարգել Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսևորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալ դիտորդների համար ձևավորել է Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում:
Նշված հայտարարության կապակցությամբ հանդես են եկել նույն մարզի թվով 23 փաստաբանները, հայտնելով այն դիրքորոշումը, որ դատախազը կոպիտ կերպով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կողմից վավերացված` միջազգային փաստաթղթերով ամրագրված անմեղության կանխավարկածի հայտնի սկզբունքը, ինչպես նաև իր հրապարակային ելույթով ճնշում է գործադրել դատարանի վրա: Հարկ ենք համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հիշեցնել, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես` չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս: Նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն նախատեսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնելու պահանջը, իսկ “Դատախազության մասին” ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է` իր լիազորություններն իրականացնելիս Օրենքը կոպիտ խախտելը, իսկ սույն դեպքում առավել քան ակնառու է Օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտման դեպքը, կարևորելով մասնագիտական պարտականությունները կատարելիս զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը. - անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում. - կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարանների կողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում օգտվել դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից և ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից. - հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից. - անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը. - ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
ՀՀ Դատավորների միության խորհուրդ