Լրահոս

05.04.2011 00:19


Ազատության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է մտավորականների նստացույցով

Ազատության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է մտավորականների նստացույցով` ամեն օր ժամը 17-21-ին:

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ-նստացույցը բողոքի ակցիա էր ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ, այլև Հայաստանի հասարակության պասիվ համակերպվողականության դեմ: Այն պահանջ կամ առաջարկ էր երկրում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյական ճգնաժամին արձագանքելու:

Մի խումբ մտավորականներ միացան այդ պահանջին և իրենց միացումը վավերացրին նույն վայրում նստացույցով: Ապրիլի 2-ին այն սկեսին Հրանուշ Խառատյանը, Անահիտ Տոնոյանը և Լարիսա Ալավերդյանը: Ապրիլի 4-ին այն շարունակեցինքաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, «Խաչակիր» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը և արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Հայաստանի հասարակության համակարգային ճգնաժամի շուրջ տագնապ և/կա բողոք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են միանալ ակցիային:

Այս խորագրի վերջին նյութերը