Աշխարհ

10.07.2020 20:25


Կորոնավիրուս տարած մարդկանց մոտ կարող են իմունային համակարգի տևական խաթարումներ լինել․ հետազոտություն

Կորոնավիրուս տարած մարդկանց մոտ կարող են իմունային համակարգի տևական խաթարումներ լինել․ հետազոտություն

Կորոնավիրուս տարած մարդկանց մոտ կարող են ունենալ իմունային համակարգի տևական խաթարումներ լինել։ Այս մասին հայտնում են Ուհան Վիրոլոգիայի ինստիտուտի գիտնականները: Նրանք հրապարակել են գիտական ​​հոդվածի պրեպրինտը, որում խոսվում է կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրության մասին լիմֆոցիտների վրա՝ արյան բջիջներ, որոնք պատասխանատու են իմունիտետի համար, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ լիմֆոպենիան՝ արյան լիմֆոցիտների մակարդակի ժամանակավոր կամ կայուն նվազումը, շատ տարածված է COVID-19 ունեցող հիվանդների մոտ: Գիտնականները դա պարզել են՝ ուսումնասիրելով կորոնավիրուսից բուժված 55 հիվանդի վիճակը՝ պարզելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում իմունային բջիջների քանակը նրանց արյան մեջ:

Լիմֆոցիտների նվազման պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններից մեկը ՁԻԱՀ-ն է: ՁԻԱՀ-ի դեպքում իմունային համակարգի վնասը քրոնիկ է, բայց կորոնավիրուսային վարակի դեպքում խոսքը երկար, բայց շրջելի իմունային դիսֆունկցիայի մասին:

Երբ մարդը վարակվում է նոր պաթոգենով, նրա օրգանիզմում լիմֆոցիտների ընդլայնում է տեղի ունենում, որոնք պետք է պայքարեն վնասակար վիրուսի դեմ, բացատրել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։
«Վարակվելուց հետո օրգանիզմում «դեմոբիլիզիացիա» է տեղի ունենում, քանի որ ակտիվացված T-բջիջների և B- բջիջների այդքան մեծ քանակություն այլևս անհրաժեշտ չէ»,-ասել է մասնագետը:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը