Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Whoscored-ի կազմած խորհրդանշական թիմի կազմում են` Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Մերտ Մուլդուր («Սասուոլո»), Ռաֆայել Տոլուա («Ատալանտա»), Ֆեդերիկո Կեչերինի («Ֆիորենտինա»), Մարիո Ռուի («Նապոլի»), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), Սիմոնե Ձաձա («Տորինո»):
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց «գայլերին»: