Աշխարհ

10.07.2020 13:09


Թուրքիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1024-ով

Թուրքիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1024-ով

Թուրքիայում հուլիսի 9-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 50․103 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.024 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 2.879 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 190.390 մարդ, իսկ 1.179 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 209․962 և մահվան 5․300 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 832.623-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը