Լիբանանում անցկացվում է «Հայ թատրոնի ամիս» ծրագիրը
Ապրիլի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպանություն են այցելել «Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով Բեյրութում գտնվող Համազգային պետական թատրոնի դերասանները՝ տնօրեն Վարդան Մկրտչյանի գլխավորությամբ: Դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարեւորությունը: Նա համոզմումք է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ ավելի են ամրապնդում եւ խորացնում Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:
Համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ը լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին», Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» եւ Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները: Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ եւ արժանացել բարձր գնահատանքի: