Իտալիան արգելել է ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրից, այդ թվում՝ Հայաստանից ժամանածների մուտքը երկիր
Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակային վատ իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրից ժամանողների մուտքը երկիր: Համապատասխան հրամանագիրը հուլիսի 9-ին ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների հետ համաձայնությամբ հրամայել է արգելել մուտքը (անգամ տարանցիկ նպատակով) այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում և Դոմինիկյան Հանրապետությունում:Իտալիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է սանիտարական անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահելու նպատակով»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Դրանում նաև ասված է նաև, որ դադարեցվել է ուղղակի և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված երկրների հետ, որոնցից ոչ մեկը ներառված չէ ԵՄ այսպես կոչված «կանաչ ցուցակում»:
Իտալիան արգելել է ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրից, այդ թվում՝ Հայաստանից ժամանածների մուտքը երկիր
Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակային վատ իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրից ժամանողների մուտքը երկիր: Համապատասխան հրամանագիրը հուլիսի 9-ին ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների հետ համաձայնությամբ հրամայել է արգելել մուտքը (անգամ տարանցիկ նպատակով) այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում և Դոմինիկյան Հանրապետությունում: Իտալիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է սանիտարական անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահելու նպատակով»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Դրանում նաև ասված է նաև, որ դադարեցվել է ուղղակի և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված երկրների հետ, որոնցից ոչ մեկը ներառված չէ ԵՄ այսպես կոչված «կանաչ ցուցակում»: