«Ներողություն եմ խնդրում բոլորից»․ հայտնի է՝ ինչ երկտող է գրել Սեուլի քաղաքապետը ենթադրյալ ինքնասպանությունից առաջ
Հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը բացահայտնել է մայրաքաղաք Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի անհետացումից առաջ նրա թողած նամակի բովանդակությունը, գրում է news.rambler.ru կայքը։
«Ներողություն եմ խնդրում բոլորից։ Շնորհակալ եմ բոլորին կյանքում կողքիս լինելու համար։ Մեղքի զգացում ունեմ ընտանիքիս առաջ, որին միայն ցավ եմ պատճառել»,-գրել է քաղաքապետը, որին անհետանալուց հետո մահացած են հայտնաբերել:
Պակ Վոն Սունը նամակում նաև խնդրել է դիակիզել իր մարմիննը, իսկ մոխիրը շաղ տալ ծնողների գերեզմանի վրա։ Քաղաքպետը երկտողի վերջում հրաժեշտ է տվել բոլորին։
Հիշեցնենք, որ 64-ամյա գործչին անհետանալուց հետո մահացած էին գտել: Նրա դուստրը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ հայրն անհետացել՝ թողնելով մի գրություն, որը նման է կտակի:
Պակ Վոն Սունի մահվան նախնական վարկած է հայտարարվել ինքնասպանությունը:
Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ հանգուցյալի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշվում է, որ մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի հետաքննությամբ:
Նշենք, որ քաղաքապետի անհետացումից մեկ օր առաջ նրա քարտուղարուհին սեռական բնույթի ոտնձգությունների համար մեղադրանք էր ներկայացրել նրա դեմ։

Աղբյուրը՝ tert.am