Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից
Սերիբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայրաքաղաք Բելգրադում բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հայտարարել է, որ հակահամաճարակային սահմանափակումները չեն խստացվի, հաղորդում է Euronews-ը:
Սերբիայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում մայրաքաղաք Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը:
Վուչիչի այս հայտարարությունից հետո հուլիսի 8-ին հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում էին հավաքվել՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին էին մեղադրում՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել: Մի խումբ ցուցարարներ, ճեղքելով ոստիկանական պատնեշը, կոտրել էր խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս էին բերել այդտեղից:
Բողոքի զանգվածային ցույցերը Բելգրադում շարունակվել էին նաև հուլիսի 9-ին: Երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, հաղորդվել էր, որ դրանց ընթացքում լրագրողներ ու ոստիկաններ են տուժել:
Թեև Սերբիայի իշխանությունները ցուցարարներին փողոցներից տուն ուղարկելու նպատակով հրաժարվել են սահմանափակումները խստացնելու իրենց որոշումից, սակայն սահմանափակվել է 10 մարդուց ավելի մասնակցությամբ հավաքների անցկացումը, ինչպես նաև՝ աշխատանքային ժամի ավարտ է սահմանվել երեկոյան ժամը 9-ը:
7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել:

Աղբյուրը՝ tert.am