Լրահոս

04.04.2011 17:41


ԵԱՀԿ–ը Ղազախստանի ընտրությունները ժողովրդավարական չի համարել

«BBS»–ը տեղեկացնում է, որ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Դաան Էվերտը հայտարարել է, թե Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ որոշ չափանիշների։

–Այս ընտրությունները ցույց են տալիս, որ, դժբախտաբար, Ղազախստանում ժողովրդավարական ընտրությունները դեռևս չեն զարգացել այն մակարդակով, ինչպես տնտեսական ինստիտուտները, ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ այս ընտրությունների ընթացքում իրենք նկատել են այն խախտումները, որոնք առկա էին նախորդների ժամանակ։

Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելությունը նշել էր նախագահի թեկնածուների անհավասար պայմանների մասին։

Իրենց հերթին, ԱՊՀ երկրների առաքելության դիտորդները նախագահական ընտրությունները բնութագրել են որպես «ազատ ու ժողովրդավարական»։

Այս խորագրի վերջին նյութերը