Հունաստանում հավաքների ազատությունը սահմանափակող օրենքի պատճառով անկարգություններ են տեղի ունեցել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, անկարգություններ են տեղի ունեցել հանրահավաքների անցկացման սահմանափակումներ ենթադրող օրինագծի քննարկման ժամանակ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը:
Շուրջ 150 մարդուց բաղկացած ցուցարարների խումբը խորհրդարանի շենքին հարակից հրապարակում դյուրավառ հեղուկով լի շշեր ու քարեր է նետել, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգություննրն, աղբյուրի փոխանցմամբ, մոտ 15 րոպե են տևել:
Բողոքի առիթ դարձած օրինագծով նախատեսվում է էական փոփոխություններ կատարել զանգվածային հավաքների անցկացման կարգում: Դրա ընդունվելու դեպքում հավաքների կազմակերպիչները պարտավորված են լինելու իշխանություններին նախապես ծանուցել բաց տարածքներում հավաքներ կազմակերպելու մտադրության մասին: Հնարավոր է՝ արգելվի այն հավաքների անցկացումը, որոնք կկազմակերպվեն հանրային անվտանգության պատկերացումներից ելնելով կամ որոնց անցկացումը տվյալ շրջանի սոցիալ-տտնեսական կյանքը որոշակիորեն խաթարելու հավանականություն պարունակի:
Բացի այդ, օրենքը ոստիկաններին թույլ կտա մի շարք դեպքերում ցրել անցկացվող հանրահավաքները: Կառավարությունը հայտարարում է, որ մշտապես անցկացվող հավաքները խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար՝ խանգարում են ավտոմոբիլային, հանրային տրանսպորտի աշխատանքին և առևտրին:
Ընդդիմությունը հայտարարում է, որ Հունաստանում ռազմական խունտայի կառավարման շրջանից ի վեր առաջին անգամ է երկրում խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակվում:
Օրենքի քվեարկության օրն Աթենքում մի շարք հանրահավաքներ են նախատեսված:

Աղբյուրը՝ tert.am