Լրահոս

04.04.2011 17:26


Կոչ «Տաշիր-2011» մրցանակակիրներին. «Հրաժարվե΄ք Ձեզ նվիրած բնակարաններից»

«Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած մեծարգո մրցանակակիր արվեստագետներ.

Հավատացեք մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղետի գոտու երկու տասնամյակ ի վեր խարխուլ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաև հանուն Ձեր իսկ հեղինակության:

Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը: Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հրաժարվեք այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթևան ընտանիքներին: Հավատացեք. բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով: Ձեր այդ քայլը հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից և անհարգի նվիրատվություններից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը