Աշխարհ

09.07.2020 23:20


Երկրում սոցցանցերը չեն փակվի, սակայն կսահմանվեն կարգավորումներ․ Թուրքիայի նախագահական

Երկրում սոցցանցերը չեն փակվի, սակայն կսահմանվեն կարգավորումներ․ Թուրքիայի նախագահական

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է սոցցանցերի գործունեությունը վերահսկելու համար մեջլիսում նոր օրենք ընդունելու վերաբերյալ որոշմանը, որը երկրում հանրային դժգոհությունների առիթ է դարձել։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքացիները մտավախություններ ունեն երկրում սոցցանցերի և Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների հասանելիության կասեցման շուրջ։

Քալընը հավաստիացրել է, որ երկրում սոցցանցերը փակելու մտադրություն չկա, սակայն կա համաձայնություն՝ որոշակի կարգավորումներ սահմանելու շուրջ։

Նրա խոսքով՝ սոցցանցը այնպիսի ոլորտ է, որտեղ պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ «Մի բան, որ իրական կյանքում հանցանք է համարվում, վիրտուալ կյանքում նույնպես հանցանք է»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը