Գործարար. «Պարոն վարչապետը չգիտե՞ր, թե ակցիան ինչպես է լինում»
Մինչ կառավարությունը անընդմեջ խոսում է մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին, իրականության մեջ տեղի է ուենում բացարձակ հակառակ գործընթացը՝ մանր ու միջին գործարարները փակում են իրենց բիզնեսը տնտեսության մեջ կառավարության կողմից ստեղծված անտանելի պայմանների պատճառով:
Ձվի շուկայում տիրող իրավիճակի պատճառով ծանր դրության մեջ են հայտնվել Գյումրիի թռչնաբուծական մանր ու միջին ֆերմաները: Համբարձում Մաթևոսյանը զբաղվում է թռչնաբուծությամբ, սակայն մտադիր է Զատիկի տոներից հետո փակել Գյումրիի Բաղրամյան 74 հասցեում գտվող թռչնաֆաբրիկան:
Պատճառներից մեկը, գործարարի կարծիքով, 2010թ. ձվի շուկայում գրանցված աննախադեպ գնանկումն էր, որի պատճառով գործարարը վարկեր էր վերցրել որպեսզի կարողանար դիմակայել շուկայում ստեղծված մարտահարվերներին: Այժմ Համբարձում Մաթեւոսյանը նշում է, որ վարկերի տակից չի կարողանում դուրս գալ, քանի որ ստիպված է եղել 38-ից 40 դրամ ինքնարժեք ունեցող ձուն վաճառել 8 դրամով:
«Միայն ինքնարժեքի տարբերության վնասը մեր մոտ կազմեց 75-ից 100 հազար ԱՄՆ դոլար: Իսկ փոքր բիզնեսը 4.5 ամսվա էդ ինչքա՞ն շահույթ պետք է ունենար, որ կարողանար վնասը փակել: Էդ ժամանակ մեր պետական այրերը պետք է մտածեին, թե ինչ է նշանակում ինքնարժեքից էժան ձու վաճառելը, անունն էլ ակցիա էին դրել: Պարոն վարչապետը չգիտե՞ր, թե ակցիան ինչպես է լինում»,- ասում է Համբարձում Մաթեւոսյանը:
Վերջինս համոզված է, որ այդ «ակցիան» հատուկ կազմակերպել էին, որպեսզի ձվի շուկայում վերացնեն փոքր ու միջին ձեռնարկություններին.
«Իրոք իրենց հաջողվեց՝ մենք ունեինք 12 հազար թև թռչուն, հիմա մնացել է գրեթե 15-20 տոկոսը, իսկ Զատիկի տոներից հետո էլ վերացնելու եմ մնացած թռչունների գլխաքանակը. այլևս հնարավոր չէ աշխատել»,- տեղեկացրել է թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Համբարձում Մաթեւոսյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի