Սեուլի 64-ամյա քաղաքապետ Պակ Վոն Սունին, որն այսօր անհետացել էր, մահացած են գտել: Այս մասին տեղեկացնում է CGTN-ը:
Ավելի վաղ քաղաքապետի դուստրը հայտարարել էր հոր անհետանալու մասին` դիմելով ոստիկանություն:
Նրա խոսքով՝ Սունը մի գրություն է թողել, որը նման է կտակի:
Վերջին շրջանում Սեուլում նկատվում են կորոնավիրուսի բռնկման տեղային մի քանի օջախներ, որոնք սկսել էին անվանել երկորդ ալիք: Քաղաքապետը համաճարակի հենց սկզբից հաղթահարում էր ծանրաբեռնված աշխատանքը, իսկ Սեուլի Իտխևոն շրջանի բարերում և ակումբներում վիրուսի տարածվելուց հետո ամենօրյա ճեպազրույցներ էր անցկացնում:
Պակ Վոն Սունը Սեուլի քաղաքապետ էր դարձել 2011-ին:
Քաղաքապետը տնից դուրս է եկել առանց որևէ մեկին որևէ բառ ասելու։
Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել

Աղբյուրը՝ tert.am