Աշխարհ

09.07.2020 21:25


Samsung-ը հաջորդ տարվանից սմարթֆոնների որոշ մոդելներն առանց լիցքավորիչների կվաճառի

Samsung-ը հաջորդ տարվանից սմարթֆոնների որոշ մոդելներն առանց լիցքավորիչների կվաճառի

Կորեական ETNews պարբերականը հայտնում է, որ 2021 թվականից հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը սմարթֆոնների որոշ մոդելների հետ լիցքավորիչներ չի տրամադրի։

Այս որոշումն ընկերությունը բացատրում է արտադրության և լոգիստիկայի ծախսերը նվազեցնելու ձգտմամբ, ինչպես նաև բնապահպանական նպատակներով, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան հազարավոր տոննա լիցքավորիչներ են հայտնվում աղբարկղում։

Հաղորդվում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Galaxy S-ի, Galaxy Note-ի և, հնարավոր է, Galaxy Fold/Flip-ի առաջատար սարքերի մասին է:

Samsung-ը բջջային հեռախոս արտադրող միակ խոշոր ընկերությունը չէ, որ ցանկանում է որդեգրել այդ քաղաքականությունը։ Apple-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոյի կարծիքով՝ Apple-ը կարող է այս տարվա նոր iPhone-ների շարքում լիցքավորիչներ չընդգրկել: Apple-ը կարող է նաև հրաժարվել 5 Վտ և 18 Վտ հզորությամբ լիցքավորիչներից, որոնք տրամադրվում են iPhone հեռախոս գնելու դեպքում և դրա փոխարեն առաջարկել 20 Վտ հզորությամբ լիցքավորիչ, որը կվաճառվի առանձին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը