Լրահոս

04.04.2011 17:22


Ազատության հրապարակը քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով չէ ատրակցիոններից ազատվել

Ազատության հրապարակը քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով չէ ատրակցիոններից ազատվել

2011թ. մարտի 31–ին Ազատության հրապարակից անսպասելիորեն ապամոնտաժվեցին մանկական զվարճանքի համար նախատեսված ատրակցիոնները, փչովի բատուտը։ «7օր»–ը դիմել էր Երևանի քաղաքապետարան և խնդրել պարզաբանել, թե ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ են դրանք ապամոնտաժվել։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել են, որ դրանք Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով չեն ապամոնտաժվել, պարզապես համապատասխան ընկերությունը տեխզննում է անցկացրել և նպատակահարմար չի գտել այդ վայրում այդ կարուսելների հետագա շահագործումը։

Նշենք, որ այդ ատրակցիոններից Ազատության հրապարակն ազատվեց 2011թ. մարտի 17–ին Ազատության հրապարակ հանրահավաքի մասնակիցների մտնելուց հետո և ապրիլի 8–ին նախատեսված հանրահավաքից առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը