Ավելի քան 182 մլրդ դոլար. Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է գրանցել
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունն Amazon ընկերության արժեթղթերի գնի բարձրացման ֆոնին գերազանցել է 182 մլրդ դոլարը, հաղորդում է Forbes ամսագիրը։
Հրատարակության գնահատականներով՝ չորեքշաբթի Amazon-ի կապիտալիզացիան հասել է 1,52 տրլն դոլարի, ինչի արդյունքում աշխարհի խոշորագույն առցանց առևտրային կորպորացիայի բաժնետոմսերի 11,1%-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 182,6 մլրդ դոլարի։
Ինչպես նշում է Forbes-ը, այս ցուցանիշը ռեկորդային է միլիարդատերերի կարողության ուսումնասիրման վերջին չորս տասնամյակի պատմության ընթացքում:
Ապրիլին Forbes-ը երրորդ անգամ անընդմեջ Բեզոսին ճանաչել էր աշխարհի ամենահարուստ մարդ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսը։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել Է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների ֆրանսիական խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն։

Աղբյուրը՝ tert.am