Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության պետը
Հուլիսի 9-ին նախագահ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը:
Այս մասին հայտնել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: 2015-ից Մամմադովը զբաղեցրել է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալի, իսկ 2018-ի հունիսից՝ պետի պաշտոնը: Ըստ նույն աղբյուրների՝ Մամմադովը համակարգից չի հեռացել և ՊՆ-ում մեկ այլ պաշտնի է նշանակվել:
Նշվում է, որ Մամմադովի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը: Օսմանովը ժամանակին եղել է Ադրբեջանի ԶՈւ 1-ին ԲԿ-ի հրամանատար, իսկ ներկայումս զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի՝ մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնը:

Աղբյուրը՝ razm.info