Աշխարհ

09.07.2020 09:21


Բելգրադում սկսված անկարգությունների ժամանակ 10 ոստիկան է տուժել, ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել

Բելգրադում սկսված անկարգությունների ժամանակ 10 ոստիկան է տուժել, ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փողոցներում սկսված անկարգությունների ժամանակ 10 ոստիկան է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ՆԳՆ ղեկավար Նեբոյշ Ստեֆանովիչին:

Նշենք, որ մայրաքաղաքում անկարգությունների պատճառ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումների դեմ բնակչության դժգոհությունը: Երեկ սկսված բողոքի ցույցը շարունակվում է նաև այսօր:

Ցուցարարների խմբերը, որոնք դժգոհ են երկրում համաճարակային ներկայիս իրավիճակից և իշխանությունների գործողություններից, գտնվում են Բելգրադի՝ երկրի խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող փողոցներում:

Անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, իսկ իրավապահների ուղղությամբ ցուցարարները նետել են քարեր, ճանապարհային նշաններ, աղբ:

Նախարարի խոսքով՝ ցույցը կապված է ոչ թե կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցառումների, այլ «առանց ընտրությունների և ժողովրդի աջակցության՝ իշխանության զավթման փորձի հետ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը