Daily Mail-ը Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքի ակցիայից բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել (լուսանկար, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր է ներկայացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ակցիայից, որը սկսվել էր երկրի նախագահի՝ Սերբիայում կրկին խիստ կարանտինային ռեժիմ սահմանելու որոշման հրապարակումից հետո: Ոորոշումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ցուցանիշի աճով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախագահ Ալեքսանդր Վուչիչի այս հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ հավաքվել են Բելգրադի կենտրոնական հրապարակում՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին են մեղադրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել:
Որոշ ժամանակ անց ցուցարարների մի խումբ, ճեղքելով հսկող ոստիկանական պատնեշը, կոտրել է խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս են բերել այդտեղից:
Ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին հեռացնելով խորհրդարանի շենքից։