ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության և քաղ. Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննվող գործի շրջանակներում այսօր` ս/թ ապրիլի 2-ին, հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Ձերբակալվել է դատական բժիշկը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության և քաղ. Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննվող գործի շրջանակներում այսօր` ս/թ ապրիլի 2-ին, հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ հատուկ քննչական ծառայություն