Աշխարհ

08.07.2020 16:14


Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է արգելափակել TikTok-ը. Bloomberg

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է արգելափակել TikTok-ը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է արգելափակել TikTok-ը, գրում է Bloomberg-ը:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքրատուղար Մայք Պոմպեոն:

«Դա մեծ բիզնես է: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Չինաստանի հետ այդ վիրուսից հետո: Այն, ինչ նրանք անում են այդ երկրի եւ ամբողջ աշխարհի հետ, խայտառակություն է»,-ասել է նա:

Թրամփը նշել է, որ հավելվածի արգելափակումը այն բազմաթիվ միջոցներից մեկն է, որը նա դիտարկում է կորոնավիրուսի հետ կապված Չինաստանի իշխանություններին գործողություններին պատասխանելու շրջանակում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը