Աշխարհ

08.07.2020 15:42


«Գյուղում նստած եմ, ոչինչ չգիտեմ». Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսի տարածման ընթացքին «չհետևելու» պատճառով

«Գյուղում նստած եմ, ոչինչ չգիտեմ». Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսի տարածման ընթացքին «չհետևելու» պատճառով

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը սեփական ցանկությամբ հրաժարական է տվել իր շուրջ ծագած սկանդալի ֆոնին, գրում է minval.az կայքը:

Երկրի գլխավոր համաճարակաբանն անցյալ շաբաթ սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ լրագրողի հետ զրույցում ասել էր, որ «գյուղ է գնացել և չի հետևում հանրապետությունում կորոնավիրուսային վարակի տարածման ընթացքին»:

«Ես Բաքվում չեմ, շրջանում եմ և ոչինչ չգիտեմ: Գյուղում նստած եմ, ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ կապ»,-ասել էր Աղաևն իրեն զանգահարած լրագրողին:

Վերջինիս դիտողությանն առ այն, որ ինքը երկրի գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը նշել էր, որ «ինքն էլ մարդ է և հարազատներ ունի գյուղում» և խորհուրդ էր տվել զանգահարել առողջապահության նախարարություն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը