Աշխարհ

08.07.2020 21:40


Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 հազարը

Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 հազարը

Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվն ավելացել Է 54-ով և գերազանցել 2,6 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 2 հազար 618, ևս ութ մարդ մահացել Է հիվանդությունից: Առավել մեծ թվով դեպքեր գրանցվել են Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում՝ 606, վարակման ևս 331 և 321 դեպքեր հայտնաբերվել են Բոլիկխամսայ և Վիենտիան նահանգներում՝ համապատասխանաբար:

Դենգե տենդը վտանգավոր վիրուսային հիվանդություն Է, որը տարածված Է մերձարևադարձային և արևադարձային կլիմա ունեցող տարածաշրջաններում: Դենգ տենդի հիմնական փոխանցողները Aedes aegypti մոծակներն են: Տարածիչի բացակայության պայմաններում հիվանդ մարդը վտանգ չի ներկայացնում: Հիվանդության ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի և գոտկատեղի ցավերը: Տենդի հեմորագիկ տարբերակն ուղեկցվում Է ներքին ուժեղ արյունահոսություններով, որոնք առաջացնում են արյունատար անոթների կոլապս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը