Լրահոս

04.04.2011 15:59


Արամ Կարապետյանն առաջարկում է պատասխանատվության ենթարկել քվեարկությանը չմասնակցողներին

Արամ Կարապետյանն առաջարկում է պատասխանատվության ենթարկել քվեարկությանը չմասնակցողներին

«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին խնդրել է խորհրդարանականներին փոխանցել Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատասխանատվություն մտցնել ընտրություններին  չմասնակցած քաղաքացիների համար։

–Ինչո՞ւ եք վախենում, եկեք մտցնենք և դուք չեք ունենա այն միլիոնը, որ այստեղ չեն, բայց քվեարկում են։ Ավստրալիայում, Բելգիայում, Ավստրիայում և շատ այլ տեղերում մտցված է այդ պատասխանատվությունը։ Նույնիսկ Սան–Մարինոյում մարդկանց դատում են նրա համար, որ չեն մասնակցում ընտրություններին,–ասել է Ա. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը