Աշխարհ

08.07.2020 14:12


Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

Ֆրանսիայում մի խումբ ուղևորներ ծեծել են ավտոբուսի վարորդին, որ պահանջել է դնել դիմակները և պահպանել հակահամաճարակային կանոնները։ Մանրամասները փոխանցում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ հուլիսի 5-ին, Բայոննում։ Վարորդը՝ 58-ամյա Ֆիլիպ Մոնգույոն, ավտոբուս բարձացող տղաներից պահանջել է դնել դիմակները, ինչպես օրենքով սահմանված է։ Սակայն ուղևորները հրաժարվել են ենթարկվել, վեճ է սկսվել, որի ընթացքում տղամարդիկ ծեծել են վարորդին։ Այնուհետև նրանք փախել են դեպքի վայրից։

Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ որոշ ժամանակ անց մահացել է։

Հարձակվողներն արդեն ձերբակալված են, նրանց մեղադրանք է ներկայացվել, տղամարդկանց անունները չեն հրապարակվում։

Բայոննի քաղաքապետ Կլոդ Օլիվը նրանց արածը «բարբարոսություն» է որակել և ավելացրել է, որ քաղաքային իշխանությունները խիստ հետևելու են տրանսպորտային միջոցների վարորդների անվտանգությանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը