Լրահոս

04.04.2011 15:55


ԱՎԾ.«Մարտին` փետրվարի հետ համեմատած 13 պարենային ապրանքախմբերից 10–ում արձանագրվել է գնաճ»

ԱՎԾ.«Մարտին` փետրվարի հետ համեմատած 13 պարենային ապրանքախմբերից 10–ում արձանագրվել է գնաճ»

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում՝ մարտին, փետրվարի համեմատ 13 պարենային ապրանքախմբերից 10–ում արձանագրվել է գնաճ՝ 0,1–3,3%–ով, իսկ 3–ում գրանցվել է նվազում՝ 0,1–2,2%–ով։

Վերջին ամսում նվազումը գրանցվել է մսամթերքի գծով՝ 0,1%, ձվի գծով՝ 0,4%, ձկնամթերքի  գծով 0,7%,–ասել  է նա։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ծառայության՝ մնացած ոլորտներում գրանցվել է գնաճ։

Երեք ամսում ամենաբարձր գնաճը արձանագրվել  է կարտոֆիլի գծով՝ 34,7%, մրիգի գծով՝ 24,7%, շաքարավազի գծով՝ 6,8%, սուրճի, թեյի կակաոի գծով 5,4%, հացամթերքի գծով՝ 4,8%,–ընդգծել է Գուրգեն Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը