Լրահոս

04.04.2011 15:44


Թե ինչու ՀԱԿ–ը պետք է փոխի «Լևոն նախագահ» կարգախոսը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, լրագրողների մոտ մեկնաբանել է շարժման անդամ Ժիրայր Սեֆիլայնի հորդորը ՀԱԿ–ին, մասնավորապես այն, որ պետք է փոխվի «Լևոն նախագահ» կարգախոսը։ Նա նշել է, որ Ժ. Սեֆիլյանը շատ պրագմատիկ պատճառներից ելնելով է այն առաջարկել, քանի որ, եթե տասնյակ հազարավորները դուրս են գալիս փողոցներ, նույնքան և գուցե ավել քանակի մարդիկ ուղղակի դուրս չեն գալիս հենց այս կարգախոսի պատճառով։

Եթե երկրի ու պետականության փրկության համար անհրաժեշտ է միավորում, այլ ոչ թե ինչ–որ մի կոնկրետ անձի դարձնել նախագահ, ինչպես որ մենք ենք համարում, որեմն արժի, որ ՀԱԿ–ի ղեկավար անձինք մտածեն այդ մասին։ Դա վաղուց օդի մեջ կախված հարց է՝ ի՞նչ ենք մենք ուզում՝ կոնկրետ նախագա՞հ, թե՞ ուզում ենք փոփոխություններ երկրում,–ասել է Տ. Խզմալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը